Տարածաշրջան
© Sputnik / Владимир Песня

Հրդեհ է բռնկվել Բաքվի ամենախոշոր առևտրի կենտրոնում

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Հրդեհը մարելու աշխատանքներն այս պահին շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում՝  «Սադարակում» հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին: Դեպքի վայր են ժամանել հրդեհաշիջման մարտական հաշվարկներ և փրկարարներ:

Հրդեհը մարելու աշխատանքներն այս պահին շարունակվում են: Տուժածների, ինչպես հրդեհի տարածման մակերեսի մասին առայժմ տվյալներ չկան:

«Սադարակ» առևտրի կենտրոնը տեղակայված է Բաքվի արվարձանում, ընդհանուր մակերեսը 100 հա է: Այն ներառում է գրեթե 12 հազար մեծածախ և մանրածախ առևտրի տաղավարներ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, միահարկանի պահեստ, տարբեր ինժեներական կառույցներ:

Վթար Լոռիում. «Արզնի մսամթերքի» տնօրենն ու 12-ամյա որդին հիվանդանոցում են

Ըստ թեմայի

Խոշոր հրդեհ Լոռիում. բեռնատար գնացք է այրվում. տեսանյութ
Երևանի հյուսիսային մուտքի մոտ խոշոր հրդեհ է բռնկել. տեսանյութ
Հրաձգություն ԱՄՆ Դեյթոն քաղաքում. կան զոհեր. տեսանյութ