Տարածաշրջան
© Photo : Facebook / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել. Իրանը չի ների իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ

Ստանալ կարճ հղումը

IRNA-ն նաև հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության ողջ ընթացքում Խոդաֆերինին ավելի քան 60 հրթիռ է հարվածել:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իրանի տարածքում՝ հայ–ադրբեջանական հակամարտության անմիջական հարևանությամբ գտնվող շրջանում, այսօր հերթական ԱԹՍ–ն է ընկել։

Ինչպես հայտնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը, թռչող սարքն ընկել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոդաֆերին նահանգում` համանուն քաղաքի տարածքում։

Փաստը IRNA- ի հետ զրույցում հաստատել է նահանգապետ Ալի Ամիրին` հայտնելով, որ ԱԹՍ–ի անկման հետևանքով ավերածություններ ու զոհեր չկան:

Իրանական կողմը հայտնում է, որ տեղի ռազմական փորձագետները հետաքննություն են անցկացնում` պարզելու, թե որ կողմին է պատկանում և որտեղից է օդ բարձրացել ընկած ԱԹՍ–ն։

IRNA-ն նաև հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության ողջ ընթացքում Խոդաֆերինին ավելի քան 60 հրթիռ է հարվածել:

Այս առիթով Իրանը իր պաշտոնական բողոքն է ներկայացրել Հայաստանին ու Ադրբեջանին.

«Իրանը չի ների իրանցիների անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն։ Մենք երկու կողմերին էլ կոչ արեցինք ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները` Իրանի բարեկամական հարաբերությունների, բարիդրացիության, ինքնիշխանությունը հարգելու և տարածքային ամբողջականության լույսի ներքո»,– Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունն է մեջբերում իրանական գործակալությունը։

Ըստ թեմայի

Գնդակոծություններն իրենց պատասխանը կստանան. Իրանը կրկին զգուշացնում է
«Անտարբեր չլինենք». ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում
Թեհրանը պատասխան կտա, եթե իր տարածք նույնիսկ սխալմամբ արկ ընկնի. Իրանի ԱԳՆ