Տարածաշրջան
© Sputnik / Ramil Sitdikov

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել

Ստանալ կարճ հղումը

Զորավարժություններում ներգրավվել են հետևակի, հրետանու ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik.  Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել երկրի հյուսիս–արևմտյան շրջաններում, հայտնում է parstoday.com–ը։

Նշվում է, որ «Վելայաթի սիրահարները-99» իրանական բանակի մեկօրյա զորավարժություններն անցկացվեցին ազգային հզորությունն ու մարտական պատրաստությունը ցուցադրելու, ինչպես նաև երկրի հյուսիս–արևմուտքում օպերատիվ շարժունակությունը բարձրացնելու նպատակով։

Տակտիկական զորավարժությունների ընթացքում Իրանի բանակի հետևակային, ինժեներական, անօդաչու և հրետանային ստորաբաժանումները աջակցում էին մոբիլ գրոհային բրիգադին՝ առաջադրված խնդիրը գիշերային և ցերեկային ժամերին լուծելու համար։

Զինվորականները չեն նշում, թե որ երկրների սահմաններին են անցկացվել զորավարժությունները։ Ինչպես հայտնի է, Իրանը հյուսիս–արևմուտքում սահմանակից է այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, նշում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի ԶՈւ–ն չի հայտնում՝ արդյո՞ք զորավարժությունների անցկացումը կապված է արցախյան հակամարտության գոտում լարվածության աճի և բախումների հետ։

Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել
Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան