Ռուսաստան
© RIA Novosti /

ՌԴ–ից գրքերի ներմուծան դեմ Կիևի արգելքին ի պատասխան` Զախարովան մեջբերել է «Խելքից պատուհասի» տողերը

Ստանալ կարճ հղումը

Ուկրաինայի հեռուստառադիոյի պետական կոմիտեն հրապարակել է ՌԴ–ում հրատարակված գրքերի ցանկ, որոնց ներմուծումը Ուկրաինա արգելված է «ապատեղեկացվածության հետ պայքարի» նպատակով

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան բանաստեղծական ձևով գնահատական է տվել Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի` ռուսական որոշ գրքերի Ուկրաինա տեղափոխելու արգելքին ի պատասխան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Դա արվել է, որքան ես հասկանում եմ, առանց որևէ դատական միջամտության։ Համաշխարհային պատմության մեջ նմանատիպ դեպքերը արտասովոր չեն», – գրել է նա Facebook–ի իր էջում։

Զախարովան մեջբերել է ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» ստեղծագործության տողերն` ընդգծելով, որ այդ գիրքը դեռ արգելված չէ Ուկրաինայում։

«Սկալոզուբ. Ուրախացնե՛մ ես ձեզ. Համբավ կա ընդհանուր
Նախագծվա՛ծ է. – ամենո՜ւր՝
Լիցե՜յ, գիմնա՜զիա, դպրոցնե՜ր,
Պետք է սովորեցնեն ըստ մեր
Մեկ, երկու. մեկ… մեկ, երկու, մեկ
Իսկ գրքերը` պետք է պահվեն մեծ դեպքերին ի դեպ։
Ֆամուսով. Սերգեյ Սերգեի՛չ, ո՜չ։ եթե չարիքն ուզում ենք խաթարել
Պետք է առնել ըստ իս` բոլոր գրքերն այրել»։