Ռուսաստան
© Sputnik / Евгений Биятов

Աղբյուր. բանաստեղծ Եվտուշենկոյին վիրահատել են Մոսկվայում

Ստանալ կարճ հղումը

Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն վիրահատությունից հետո հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի շաբաթ, հայտնել է աղբյուրը։ Նա հայտնել է, որ բանաստեղծի մոտ կարդիոստիմուլյատոր է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյին վիրահատել են Մոսկվայի Պ. Վ. Մանդրիկի անվան բժշկական կենտրոնում, գրում է Sputnik–ը` հղում անելով բժշկական շրջանակների աղբյուրին։

«Նրան (Եվտուշենկո – խմբ.) վիրահատել են, և նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ ևս մի քանի շաբաթ», – ասել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ բանաստեղծի մոտ կարդիոստիմուլյատոր է տեղադրվել։

Ավելի վաղ Եվտուշենկոյի անձնական օգնականը հայտնել էր, որ բանաստեղծին տեղափոխել են ՌԴ Պն–ի հիվանդանոցներից մեկը` Ամերիկա ուղևորությունից առաջ պլանային զննումներ անցնելու համար։

Եվգենի Եվտուշենկոն բանաստեղծ է, արձակագիր, կինոսցենարիստ, կինոռեժիսոր։ Ծնվել է 1933 թվականին (ըստ անձնագրի) Իրկուտսկի շրջանում` երկրաբանների ընտանիքում։ Նրա քնարերգությանը բնորոշ են բարդ պատմական և բարոյական հարցերի վերաբերյալ սուր հարցադրումները («Ստալինի ժառանգորդները», «Բաբի Յար» բանաստեղծություններ)։