Ռուսաստան
Wikipedia

Թմրանյութերի մասին հոդվածի փոփոխությունը թույլ է տվել վերաբացել «Վիքիպեդիան» ՌԴ–ում

Ստանալ կարճ հղումը

Դատարանի կողմից արգելված ճանաչված տեղեկությունը խմբագրվել է, հայտնում է Ռոսկոմնադզորը։ «Չարասի» մասին հոդվածը, որն այժմ հրապարակված է «Վիքիպեդիայում», չի խախտում օրենսդրության պահանջները

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի —  Sputnik. «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու տարբերակի խմբագրությունը խմբագրել է թմրանյութի մասին պատմող հոդվածը, ինչի արդյունքում Ռոսկոմնադզորը հանել է «Վիքիպեդիան» արգելված կայքերի ռեեստրից, երեքշաբթի հայտնում է պետտեսչությունը։

«Աստրախանի մարզի Չեռնոյարի դատարանի որոշումը` «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի նկատմամբ, կատարվել է։ Դատարանի կողմից արգելված ճանաչված տեղեկությունը խմբագրվել է։ «Չարասի» մասին հոդվածը, որն այժմ հրապարակված է «Վիքիպեդիայում», ըստ Ռուսաստանի ԹՎԴԾ–ի փորձաքննության եզրակացության` չի խախտում օրենսդրության պահանջները»,– ասվում է գերատեսչության հաղորդման մեջ։

«Դատարանի տվյալ որոշման մեջ տրված հղումը հանված է Արգելված տեղեկության ընդհանուր ռեեստրից»,– ավելացրել է Ռոսկոմնադզորը։

Երկուշաբթի Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ կապի օպերատորների արգելափակմանն է ուղղել «Վիքիպեդիայի»` թմրանյութի մասին արգելված տեղեկություն պարունակող էջի հղումը։

Նշվում էր, որ քանի որ «Վիքիպեդիան» օգտագործում է HTTPS պրոտոկոլը, որը թույլ չի տալիս օպերատորներին որոշել առանջին էջեր, կարող է արգելափակել ամբողջ ռեսուրսը։