Ռուսաստան
© Sputnik / Валерий Шустов

Կրեմլը հորդորում է սպասել

Ստանալ կարճ հղումը

Սիրիայում ռուսական Սու–24–ի կործանման պատճառների մասին տեղեկատվությունը դեռ ստույգ չէ, քանի որ հայտարարությունում օգտագործվում է «ենթադրաբար» բառը, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Կրեմլում կոչ են անում սպասել Սիրիայում ռուսական Սու-24-ի վթարի պատճառների հաստատմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երեքշաբթի ռուսական Սու-24-ը կործանվել է Սիրիայում, ենթադրաբար, երկրից գնդակոծելու հետևանքով։ Ռուսական գերատեսչության նախնական տվյալով` օդաչուներին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել։ Ռուսական ինքնաթիռի կործանման հանգամանքները դեռ պարզ չեն։

«Առայժմ մենք պաշտպանության նախարարությունից մեր մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին չենք լսել։ Մենք գիտենք, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի օդային տարածքում։ ՊՆ հայտարարությունում օգտագործվում է «ենթադրաբար» խոցվել է արտահայտությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին։