Ռուսաստան
© Sputnik / Владимир Федоренко

Դաշնության խորհուրդն առաջարկում է կասեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները

Ստանալ կարճ հղումը

Սիրիայում մարտական առաջադրանք իրականացնող ռուսական Սու-24 ռմբարկուն խոցվել է թուրքական ՌՕՈՒ–ի «օդ–օդ» տեսակի հրթիռի կողմից

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Սու-24-ի կործանման պատճառով Ռուսաստանը պետք է դադարեցնի բոլոր միջպետական կապերը Թուրքիայի հետ, կարծում է Դաշնության խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը։

Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 «օդ-օդ» տեսակի հրթիռի կողմից և ընկել Սիրիայում` Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ահաբեկիչների հանցակիցները «հարվածել են թիկունքից»։

«Մի ակնթարթում քանդվեց այն ամենը, ինչը տարիներով էր ստեղծվել ռուս-թուրքական հարաբերություններում` վստահությունն ու գործընկերությունը։ Վերադարձան անվստահությունն ու թշնամանքը»,- երեքշաբթի Facebook-ում գրել է Կոսաչյովը։ Նրա խոսքով` Թուրքիայից ներողություն ակնկալելու հույսեր չկան, և հիմա Մոսկվայում սպասում են, թե ինչպես կարձագանքեն գլոբալ հակաահաբեկչական կոալիցիայի պոտենցիալ գործընկերները։

«Կարծում եմ` Թուրքիայի հետ բոլոր միջպետական կապերը պետք է չեղյալ հայտարարել»,- ասել է Կոսաչյովը։