Ռուսաստան
© Photo : Фотохост-агентство

Պեսկով. Թուրքիայի գործողությունները վրդովմունք և հիասթափություն են առաջացնում

Ստանալ կարճ հղումը

Սիրիայի և Թուրքիայի սահմանին կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը վրդովմունք և հիասթափություն է առաջացնում, թուրքական կողմի գործողություններն անբացատրելի են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Թուրքիայի գործողությունները խիստ վրդովմունք և հիասթափություն են առաջացնում, թուրքական կողմի գործողություններն անբացատրելի են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թուրքիայի անկանխատեսելի գործողությունների առնչությամբ կարող եմ խիստ վրդովմունք և հիասթափություն հայտնել։ Դրանք բացարձակ անբացատրելի են և, ցավոք, միայն ամենաբացասական բացատրություններ են ծագում։ Դա այն է, ինչի մասին խոսել է մեր պետության ղեկավարը»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների խնդրանքին` որպես Թուրքիայում ռուսական դեսպանատանն աշխատած մարդ, մեկնաբանել Թուրքիայի գործողությունները։
Պեսկովը 1990-ական թթ.-ին մի քանի տարի աշխատել է Թուրքիայում ռուսական դեսպանատանը։