Ռուսաստան
© Sputnik / Максим Блинов

Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետները խորհրդատվություններ են անցկացրել

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են անվտանգության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Կողմերը քննարկել են միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է հայտնվել միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության, փաստաթղթերի համահեղինակման առնչությամբ։

Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատել են որպես կարևոր միջոցառում՝ դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով և ընդգծել են շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։