Ռուսաստան
© Sputnik / Владимир Трефилов

Մամուլի քարտուղար. Արմեն Ջիգարխանյանը չի հոսպիտալացվել

Ստանալ կարճ հղումը

Ջիգարխանյանը բուժվում է տանը, հայտնել է նրա մամուլի քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի- Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան հերքել է նրան շտապ հոսպիտալացնելու մասին տեղեկությունը, հաղորդում է РЕН-ТВ-ն։

© Sputnik / Екатерина Чеснокова
«Արմեն Բորիսովիչի մոտ սեզոնային գրիպ է։ Այժմ նա գտնվում է տանը»,- ասել է Կորնեևան։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ջիգարխանյանին հոսպիտալացրել են սրտի հետ կապված խնդրի պատճառով, և նա գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունքում։