Ռուսաստան
© Sputnik / Владимир Вяткин

Մահացել է Նատալյա Կրաչկովսկայան

Ստանալ կարճ հղումը

Դերասանուհին մի քանի օր առաջ էր հիվանդանոց տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի —Sputnik. Հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։

«Տեղեկությունն այսօր հայտնեցին։ Նա մահացել է»,- հայտնել են հիվանդանոցից։

Կրաչկովսկայան ծնվել է 1938 թվականին Մոսկվայում։ Ավելի քան 40 տարվա ընթացքում նա նկարահանվել է շուրջ 70 ֆիլմում, սակայն, որպես կանոն, հանդես է եկել երկրորդական, բայց շատ տպավորիչ դերերում։