Ռուսաստան
© Sputnik / Asatur Yesayants

Նալբանդյանն ու Լավրովը հեռախոսով քննարկեցին ԼՂ հարցը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկեց Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ասված ՌԴ ԱԳՆ կայքում։

Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեքշաբթի։

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների և հակամարտության գոտում հրադադարի պահպանման խնդիրների մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում է ձեռք բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։