Ռուսաստան
© Sputnik / Григорий Сысоев

Լավրով. ամերիկացիներն ուզում են Եվրոպայի «վզին փաթաթել» իրենց հեղուկ գազը

Ստանալ կարճ հղումը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ նահանգները փորձում է օգտվել Ռուսաստանի և Եվրամիության երկրների բարդ հարաբերություններից և սեփական տնտեսական շահերն առաջ քաշել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է օգտվել Ռուսաստանի և Եվրամիության բարդ հարաբերություններից և եվրոպական երկրների «վզին փաթաթել» իր հեղուկ գազը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը։

«ԱՄՆ-ն փորձում է օգտվել մեր և Եվրամիության հարաբերություններից, որպեսզի իր հեղուկ բնական գազը եվրոպացիների «վզին փաթաթի», ինչի համար թանկ ենթակառուցվածք է պետք, որը կառուցելու դեպքում դժվար կլինի ազատվել դրանից»,- ասել է Լավրովը։