Ռուսաստան
© Sputnik / Asatur Yesayants

Միրոնովի փաստաբանը նյութեր կպահանջի ԱՄՆ–ից

Ստանալ կարճ հղումը

Մի քանի օր առաջ Երևանում ձերբակալված, իսկ ավել ի ուշ դատարանի դահլիճից ազատ արձակված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի փաստաբանները պատրաստվում են իրենց պաշտպանյալի գործի վերաբերյալ նյութեր պահանջել ամերիկյան կողմից։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ քաղաքացի Միրոնովի պաշտպանները կդիմեն Ռուսաստանի Գլխավոր դատախազություն և կխնդրեն ԱՄՆ-ից պահանջել այն գործի նյութերը, որի հիման վրա Միրոնովը ձերբակալվել էր Երևանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով փաստաբան Կարեն Ներսիսյանին։

«Օրենսդրության համաձայն` եթե ռուսաստանցին ձերբակալվել է այլ պետության հարցումով, Գլխավոր դատախազությունը պարտավոր է ստուգում անցկացնել այդ փաստի առնչությամբ։ Մենք կպահանջենք, որ դատախազությունը կատարի իր անմիջական պարտականությունները և արդարադատության նախարարությունից պահանջի իմ պաշտպանյալի գործի նյութերը»,- ասել է փաստաբանը։

30-ամյա Միրոնովը ձերբակալվել է Երևանի օդանավակայանում օգոստոսի 26-ին: ԱՄՆ-ն նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` զենք վաճառելու կասկածանքով։ Անցած երկուշաբթի Երևանի դատարանը մերժել էր Միրոնովի ժամանակավոր կալանքի մասին դատախազության միջնորդությունը, որից հետո նա հայրենիք մեկնելու հնարավորություն էր ստացել։ Միրոնովը կնոջ և փաստաբանի հետ օգոստոսի 31-ին մեկնել է Մոսկվա։

Ըստ թեմայի

Զախարովա. Միրոնովի հետ կապված պատմությունը հակառուսական քարոզչության բաղադրիչ է
Միրոնովի փաստաբանը ներկայացրել է քրեական գործի մանրամասները
Փաստաբան. Միրոնովի գործն «իրավական փուչիկ» է
Միրոնովի կինն անհեթեթություն է համարում ամուսնու ձերբակալությունը