Ռուսաստան
© Sputnik / Asatur Yesayants

ՀՀ և ՌԴ վարչապետները կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը

Ստանալ կարճ հղումը

Վարչապետների կարծիքով` Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, հայտնում է ՀՀ կառավարության կայքը։ 

Երկու երկրների վարչապետները հանդիպել և առանձնազրույց են ունեցել Բելառուսում` Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում

Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նրանք նկատի են ունեցել նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում: