Ռուսաստան
© Sputnik / Aram Nersesyan

Մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը

Ստանալ կարճ հղումը

Կյանքի 90-րդ տարում Մոսկվայում մահկանացուն է կնքել ավիակոնստրուկտոր, ՄԻԳ-29 կործանիչը ստեղծող Իվան Միկոյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի-Sputnik. 90 տարեկանում Մոսկվայում մահացել է հայտնի ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Իվան Միկոյանն ամբողջ կյանքում աշխատել է կոնստրուկտորային բյուրոյում, որը 1939 թվականին հիմնադրել է նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը։ Նա առաջատար ինժեներ էր, գլխավոր կոնստրուկտորի տեղակալ։

Մինչև կյանքի վերջը շարունակել է մնալ ռուսական ՄԻԳ ինքնաթիռաշինության կորպորացիայի խորհրդական։ ՄԻԳ-29-ը ստեղծելու համար Միկոյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։