Ռուսաստան
© Sputnik / Владимир Песня

Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը՝ Գրան պրիի հաղթող

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա Բաբասյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել: Երկրորդ տարին շարունակ նա հաղթանակ է տարել Գրան պրիի եզրափակչում:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, 17-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը հաղթանակ է տարել Մարսելում տեղի ունեցած Գրան պրիի եզրափակչում, հաղորդում է «Ռ-Սպորտը»:

Կարճ և ազատ ծրագրերի արդյունքում գեղասահորդուհին հավաքել է 227,66 միավոր: Դրանով հանդերձ, նա սահմանել է միավորների քանակի անձնական ռեկորդ (2016թ-ի աշխարհի առաջնությունում հավաքել է 223,86 միավոր):

Այդպիսով, Եվգենիան երկրորդ տարին շարունակ դառնում է Գրան պրիի հաղթող; Անցած տարի Բարսելոնայում նա կրկին ոսկի է նվաճել: