Ռուսաստան
city-news

Յարոսլավլի հայկական եկեղեցու երկար ուղին

Ստանալ կարճ հղումը

Ռուսական և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասը դեկտեմբերի 10-ին օծել է Սուրբ Գևորգ եկեղեցու զանգակատունը և երեք զանգերը:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Յարոսլավլում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բացումը նախատեսված է 2017թ-ի մայիսին, հաղորդում է city-news-ը՝ հղում անելով «Նաիրի» հայկական միության նախագահ Վահագն Խաչատրյանին:

Սուրբ Գևորգ եկեղեցու հիմքը դրվել է 2003թ-ին, սակայն շինարարությունը սկսվել է միայն երեք տարի անց և շարունակվում է մինչև օրը:

«Գալիք տարվաա մայիսին եկեղեցին կբացվի հավատացյալների համար: Հայկական եկեղեցիները կառուցվում են ամբողջ աշխարհի կողմից: Կարևոր չէ, թե որքան գումար է ծախսվել շինարարության վրա, այլ կարևոր է, թե քանի մարդ է մասնակցել: Ուստի մենք այդքան երկար սպասում ենք»,- ասել է Խաչատրյանը:

Դեկտեմբերի 10-ին կայացել է զանգակատան օծման արարողությունը, այն նվիրվել է Յարոսլավլի շրջանի «Նաիրի» հայկական մշակութային կազմակերպության ստեղծման 25-ամյակին: