Ռուսաստան
© Sputnik / Алексей Филиппов

Պուտին. Կառլովի սպանությունը Ռուսաստանին ուղղված մահափորձ էր

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Անկարայում ռուս դեսպանի սպանությունը նախևառաջ Ռուսաստանին ու ռուս–թուրքական հարաբերություններին ուղղված մահափորձ էր։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ չբացառեց այն հանգամանքը, որ ռուսական կործանիչի խոցումը կարող էր սադրանք լինել, ինչը ռուս-թուրքական հարաբերությունների ապակայունացման հանգեցրեց։

«Այդ դեպքը Ռուսաստանին, ռուս-թուրքական հարաբերություններին ուղղված մահափորձ էր։ Ես հոռետեսորեն էի վերաբերվում այն վարկածին, որ կործանիչը խոցելու հրամանը տրվել է առանց բարձրագույն ղեկավարության հրամանի։ Հիմա սկսում եմ կարծիքս փոխել, որովհետև ամեն ինչ հնարավոր է։ Թուրքիայի իշխանության շարքեր և ուժային կառույցներ են ներթափանցել ապակայունացնող տարրերը»,- ասաց Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է արդյոք սիրիական հարցի կարգավորումն ու Կառլովի սպանությունը զուգադիպություն համարել։

Լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ նախագահը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Նա խոսեց նաև երկրի տնտեսության մասին, անդրադարձավ դոպինգային սկանդալին և մի շարք այլ հարցերի։