Ռուսաստան
© Sputnik / Нина Зотина

Սև ծովից դուրս են բերել Տու–154 օդանավի 2-րդ սև արկղը

Ստանալ կարճ հղումը

Սև ծովում կործանված Տու-154-ի առաջին «սև արկղը» դուրս էին բերել ծովի հատակից դեկտեմբերի 27-ին, այսօր նաև երկրորդ արկղն են գտել։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Սև ծովում կործանված Տու-154 օդանավի երկրորդ սև արկղը հայտնաբերել են և հանել ծովի հատակից։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կես ժամ առաջ հայտնաբերվել և բարձրացվել է Տու-154 օդանավի երկրորդ սև արկղը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ առաջին սարքի տվյալների վերլուծությունը թույլ է տալիս նվազեցնել վթարի պատճառների ցանկը, բայց ամբողջ տեղեկությունը դեռ հավաքված չէ, եզրակացություններ անելը վաղաժամ է։