Ռուսաստան
© Sputnik / Asatur Yesayants

ՌԴ–ում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիների համար կգործի նույն սոցիալական ապահովագրությունը

Ստանալ կարճ հղումը

2017-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների համար հասանելի կլինի Ռուսաստանի Դաշնության պարտադիր բուժապահովագրական համակարգը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. 2017-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, այդ թվում` ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների համար հասանելի կլինի Ռուսաստանի Դաշնության պարտադիր բուժապահովագրական համակարգը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների աշխատող քաղաքացիների ու նրանց ընտանիքների սոցիալական ապահովագրությունը, բացառությամբ կենսաթոշակայինի, իրականացվելու է նույն կարգով և պայմաններով, ինչ-որ «գործատու երկրի»։

Սա վերաբերում է նաև պարտադիր բուժապահովագրությանը: Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ հանձնաժողովի լրատվական ծառայությունը։

Նախկինում ՌԴ-ում աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի քաղաքացիներին նման հնարավորություն չէր տրվում:

Նյութի ռուսերեն տարբերակը