Ռուսաստան
© Sputnik / Сергей Пятаков

Եվգենի Պետրոսյանին դատի են տվել… հարևանուհուն ջրելու համար

Ստանալ կարճ հղումը

Մոսկվայում բնակվող հայտնի հայ կատակերգու Եվգենի Պետրոսյանի հարևանուհին դատի է տվել նրան և նրա կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին, էլիտար շենքում գտնվող իր բնակարանը հեղեղելու համար:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Մոսկվաբնակ հայտնի կատակերգուների հարևանուհին պատրաստվում է վերադարձնել վերանորոգման վրա ծախսված գումարը` 250 հազար ռուբլին, և դատական ծախսերի համար պահանջվող 100 հազար ռուբլին:

Ռիա Նովոստին հաղորդում է, որ տան բնակիչներին չի հաջողվել հարցը լուծել խաղաղ ճանապարհով, տուժած կինը Պետրոսյանից և Ստեպանենկոյինց պահանջել է փակել վերանորոգման ծախսերը, ինչպես նաև վճարել բարոյական վնասների և փաստաբանների ծառայությունների համար:

Նշվում է, որ կնոջ ներկայացրած հայցը կդիտարկվի փետրվարի 21-ին:

Русская версия