Ռուսաստան
Арпи Бегларян

Ռուսաստանում ամենաշատ խախտումներ անողները հայ վարորդներն են

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի քաղաքացիները մյուս երկրների քաղաքացիներից ավելի հաճախ են ճանապարհային երթևեկության կանոնները խախտում Ռուսաստանի տարածքում։ Այդ մասին վկայում են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի բնակիչները Ռուսաստանի ճանապարհներին ավելի հաճախ են խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, հաղորդում է «Կոմերսանտը»։

Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության տվյալներով` 2016թ-ին գրանցվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու 901 դեպք, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 148 դեպք։ Հայաստանի քաղաքացիները 1061 անգամ խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, հրաժարվել են բժշկական քննություն անցնելուց, 81 անգամ հրաժարվել են կանգնել տեսուչի պահանջով։

Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հնգյակի մեջ են մտնում նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի քաղաքացիները։

Русская версия