Ռուսաստան
Photo: IDEA Foundation

Ռուսաստանցիներն ուզում են Մարտի 8-ն անցկացնել Հայաստանում

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանի քաղաքացիները նախընտրում են Կանանց միջազգային օրն անցկացնել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՌԴ քաղաքացիների 65 տոկոսը ցանկանում է Մարտի 8-ը նշել արտասահմանում։ Այդ մասին վկայում են տոմսերի ամրագրում ու վաճառք ապահովող skyscanner ծառայության ներկայացրած տվյալները։

Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած երկրների ցանկում է։

Նրանք մարտի 8-ին նախընտրում են մեկնել նաև Իտալիա, Գերմանիա, Չեխիա, Վրաստան և Թուրքիա։

Ծառայությունը նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ հետաքրքրությունը հետզհետե ավելի է մեծանում։

Ռուսաստանցիները Հայաստանում էին նախընտրել անցկացնել նաև Հայրենիքի պաշտպանի օրը։

Русская версия