Ռուսաստան
Сати. Нескучная классика

Սաթի Սպիվակովան միացել է վիրավոր զինվորների աջակցման ծրագրին

Ստանալ կարճ հղումը

Հայտնի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը` հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Facebook սոցցանցի իր էջում կիսվել է «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» հայկական ակցիայի մասին հոդվածով և լուսանկարներով։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայտնի հայ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան միացավ նախաձեռնությանը, որի շրջանակներում մարտական ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողները իրենց ձեռքերով բացիկներ են պատրաստել մարտի 8-ի համար ։

Facebook սոցցանցի իր էջում նա կիսվել է Sputnik Արմենիայի հոդվածով և բացիկների լուսանկարներով։

Ակցիայի նախաձեռնության հեղինակը Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է։ Բացիկների վաճառքից ստացված միջոցները կուղղվեն վերականգնողական կենտրոնի զարգացմանը, որտեղ զինվորները կկարողանան շարունակել իրենց բուժումը։

© Sputnik /
Սաթի Սպիվակովայի ֆեյսբուքյան սքրին շոթը

Մի շարք կազմակերպություններ և հայտնի հասարակական գործիչներ արդեն միացել են այս գեղեցիկ ակցիային։ Ակցիային է միացել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Հայաստանի կոմպոզիտոր և ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

Ակցիային աջակցեցին նաև ռուսական մեդիադաշտի առաջատար ներկայացուցիչներ` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն ու հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Русская версия