ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. 85 տարեկանում մահացել է ռուս հայտնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն:
«Նա մահացավ հարազատներով ու բարեկամներով շրջապատված: Խաղաղ քնած էր, երբ սիրտը կանգ առավ»,- ասել է Եվտուշենկոյի այրին՝ Մարիա Նովիկովան:
Բանաստեղծին հիվանդանոց էին տեղափոխել նախօրեին:
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել է Եվտուշենկոյի հարազատներին ու մտերիմներին:
Ինչպես հայտնել է Եվտուշենկոյի հոբելյանին նվիրված փառատոնի պրոդյուսերը, որը պետք է Մոսկվայում անցկացվեր, բանաստեղծը խնդրել է իրեն հուղարկավորել գրողների մերձմոսկովյան թաղամասում` Պերեդելկինոյում՝ Բորիս Պաստեռնակի կողքին: Այս մասին պրոդյուսերին մարտի 29-ին տեղեկացրել է բանաստեղծի կինը` Մարիա Նովիկովան: