Ռուսաստան
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանում դատապարտված Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում

Ստանալ կարճ հղումը

Ռուս դատավորը որոշեց հիմնավոր ճանաչել Հայաստանի դատարանի որոշումն` Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ ցմահ դատավճռի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար Հայաստանում ցմահ դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հյուսիս-Կովկասյան շրջանային զինվորական դատարանի ներկայացուցչին։

Այսօր Ռոստով Դոնի Հյուսիս-Կովկասյան շրջանային զինվորական դատարանն օրինական ճանաչեց հայկական դատարանի որոշումը, համաձայն որի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ «Իհարկե, նա պատիժը կկրի Ռուսաստանում», — ասել է գործակալության զրուցակիցը` չնշելով, թե կոնկրետ ՌԴ որ շրջանում։