Ռուսաստան
© Sputnik / Сергей Пятаков

Կոմիտասի «Կռունկը»` ռուս քահանայի կատարմամբ

Ստանալ կարճ հղումը

Հայր Ֆոտիյը Ռուսաստանի քաղաքներում կազմակերպվող համերգների ժամանակ կատարում է «Կռունկ» երգը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ռուսական «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաջանի հաղթող քահանա Ֆոտիյը Կիրով քաղաքում մենահամերգի ժամանակ հայկական երգ է երգել։ Այս մասին նշված է «Նորությունների աղբյուր» թերթի կայքում։

Քահանան առաջին անգամ է ելույթ ունեցել Կիրովում։

«Համերգի ընթացքում բազմազան ստեղծագործություններ կհնչեն` դասականից մինչև էթնիկ երաժշտություն. կերգեմ հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն երգեր։ Համերգն ընդհանուր առմամբ պետք է դուր գա հանդիսատեսին»,- ասել է նա։

Նրա երկացանկում ընդգրկվել է Կոմիտասի «Կռունկը»։

Русская версия