Ռուսաստան
пресс-служба ГУ МЧС по Тульской области

Տուլայի վթարից տուժած Կառլեն Գեղամյանն այսօր կվիրահատվի

Ստանալ կարճ հղումը

Երևան–Նիժնի Նովգորոդ միկրոավտոբուսից տուժած Ռոզա Գեղամյանը (2005 թ.) այսօր դուրս կգրվի Տուլայի հիվանդանոցից, նրա մոր` Աիդա Հակոբյանի (1983 թ.) վիճակը միջին ծանրության է:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 18–ին Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Ստուպինո քաղաքի հիվանդանոցում գտնվող 3–ի առողջական վիճակը մնում է նույնը (միջին ծանրության), Տուլայի ԲԿ-ում գտնվող Ռոզա Գեղամյանը (2005 թ.) այսօր դուրս կգրվի, իսկ վերջինիս եղբայր՝ Կառլեն Գեղամյանը (2002 թ.) կենթարկվի վիրահատության:

Գեղամյանների մոր՝ Աիդա Հակոբյանի (1983 թ.) վիճակը մնում է նույնը (միջին ծանրության):

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:

Պարզվել է, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնի Նովգորոդ:

Պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 9 քաղաքացի: