Ռուսաստան
ВКонтакте/Анна Курбатова

Ռուսական առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային առևանգել են Կիևում

Ստանալ կարճ հղումը

Հատուկ թղթակից Կուրբատովայի հասցեին ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ են հնչել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը լուսաբանելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Այսօր` օգոստոսի 30–ին, Ռուսական առաջին ալիքի լրագրող, Ստավրոպոլում ծնված 29-ամյա Աննա Կուրբատովային առևանգել են Կիևում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հեռուստաընկերության մամուլի ծառայությանը։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Կուրբատովան հայտնվել է ուկրաինական «Միրոտվորեց» սկանդալային կայքի տվյալների բազայում։ Կայքի հեղինակները մեղադրել են լրագրողին «տեղեկատվական մանիպուլյացիաների» և Ուկրաինայի անկախության օրվան նվիրված շքերթի մասին «կանխակալ սյուժե» նախապատրաստելու համար։

ԶԼՄ–ների տվյալով` ավելի վաղ նրա հասցեին սպառնալիքներ են հնչել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի լուսաբանման համար։

2016 թվականին Աննա Կուրբատովան «Ճշմարտություն և արդարություն» համառուսաստանյան մեդիաֆորումի մրցանակի դափնեկիր էր դարձել։