Ռուսաստան
© AFP 2020 / SAUL LOEB

Ռուսաստանը Թրամփին հարաբերությունների կարգավորման ծրագիր է առաջարկել. ԶԼՄ

Ստանալ կարճ հղումը

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստան ԱՄՆ–ին համապատասխան փաստաթուղթ է առաջարկել դեռ գարնանը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը գարնանն ԱՄՆ-ին առաջարկել էր մի փաստաթուղթ, որով նախատեսվում էր վերականգնել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Buzzfeed-ին։

Պարբերականն ընդգծում է, որ ճանապարհային քարտեզով նախատեսվում էր վերականգնել դիվանագիտական ու ռազմական կապերը, հատուկ ծառայությունների շփումը, ինչը կասեցվել էր Բարաք Օբամայի օրոք։

Պետդեպարտամենտը չի մեկնաբանել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը։

«Ինձ այդ մասին հայտնի չէ։ Դա կարող է գնահատել որպես դիվանագիտական մասնավոր զրույց, և ես չեմ կարող որևէ մանրամասն հայտնել»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն տրամադրված է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։