Ռուսաստան
© Sputnik / Рамиль Ситдиков

Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը որոշել է կաշառել Մարտիրոսյանին Երևանի մասին երգով

Ստանալ կարճ հղումը
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան

Ռուս հայտնի շոումեն, հումորիստ, Comedy Club-ի Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը Comedy Club-ի 13-րդ սեզոնում երգ են կարատել, որը կոչվում է «Դեպք Երևանում»։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի- Sputnik. Ռուս հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամով հանդիսատեսի դատին են ներկայացրել «Դեպք Երևանում» երգը։

«Նոր ալիքի քասթինգ» խորագրով համարում Մարտիրոսյանը հանդես է գալիս դատավորի, իսկ Խառլամովը՝ մրցույթի մասնակցի դերում։ Վերջինը, Մարտիրոսյանին դուր գալու համար, հարցնում է՝ արդյո՞ք նա եղել է Երևանում ու մի հատված է կատարում «Դեպք Երևանում» երգից։

Համարը մեծ տարածում է ստացել համացանցում։