Ռուսաստան
© Sputnik / Владимир Вяткин

Ջիգարխանյանը թաքնված տեսախցիկների զոհ է դարձել. հարուցվել է քրեական գործ

Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի աշխատասենյակում հայտնաբերվել են թաքնված տեսախցիկներ և լսողական սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Քրեական գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի հանդեպ անօրինական գործողություններ կատարելու մեղադրանքով։ Նրա աշխատասենյակում թաքուն տեղադրված նկարահանող և ձայնագրող սարքեր են գտել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ստուգված աղբյուրների։

Տվյալների համաձայն` քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 1 հոդվածի 137 մասի հատկանիշներով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում):

«Գործի շրջանակում արտիստի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել և հայտնաբերվել է թաքնված տեսախցիկ։ Ով և ինչ նպատակով է այն տեղադրվել, կբացահայտի քննությունը»,–ասել է գործակալության զրուցակիցը։

Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը սկսվեց շաբաթներ առաջ։ Ամուսինները վիճել էին, և Արմեն Բորիսովիչը հեռացել էր տնից։ Շուտով պարզվել էր, որ նրան հոսպիտալացրել են։ Արտիստը կնոջը մեղադրել է գողության մեջ և հայտարարել, որ մտադիր է բաժանվել նրանից։ Հիմա Վիտալինան ժամանակավորապես գտնվում է Թբիլիսիում։