Ռուսաստան
© Sputnik / Екатерина Чеснокова

Մարտիրոսյանի կինը պատմել է, թե ինչով է զբաղվում Գարիկը, երբ նա քնած է

Ստանալ կարճ հղումը

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր բաժանորդներին պատմել է ընտանեկան գաղտնիքի մասին:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր կնոջ` Ժաննա Լևինայի ամենահարազատ և մտերիմ անձնավորությունն է, այլ կերպ ասած` նրա երկրորդ կեսը, գրել է Լևինան Instagram-ի իր էջում:

«Ասում են՝ յուրաքանչյուր մարդ իր կեսն ունի: Այդ պատճառով էլ, երբ իմ մի կիսագունդը նիրհում է, մյուսն արթուն է»,- գրել է Լևինան:

Մարտիրոսյանների այս լուսանկարն արվել է նոյեմբերի 15-ին Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման ժամանակ: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Տրետյակովյան պատկերասրահում նոյեմբերի 15-ին, բացումը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսով:

Այդ մասին է վկայում Էլինա Ջանիբեկյանի Instagram-ի գրառումը, նա նույնպես ներկա է եղել ցուցահանդեսին ամուսնու՝ Արթուր Ջանիբեկյանի հետ:

 

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում ՈՒՀԱ-ի փառատոնի ժամանակ 1997 թվականին: Ավելի մտերմիկ հարաբերություններ նրանց միջև սկսեցին 1998 թվականին: Զույգը երկու երեխա ունի` դուստր և որդի: