Ռուսաստան
© Sputnik / Алексей Никольский

Ռուսաստանը սպառնացել է դուրս գալ ԱՀԿ–ից. ինչի՞ կհանգեցնի «խոզի» հայցը

Ստանալ կարճ հղումը

Դաշնային խորհուրդը սպառնացել է, որ Ռուսաստանը ԱՀԿ–ից դուրս կգա Եվրամիության հայցի պատճառով, որը կապված է խոզի մսի ներկրումը սահմանափակելու հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ռուսաստանը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե բավարարվի ՌԴ-ից տարեկան 1,4 մլրդ եվրո գանձելու մասին Եվրամիության հայցը։ Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրամիության հայցը բավարարելու դեպքում մենք հավանաբար պետք է սահմանափակենք մեր մասնակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հնարավոր է` ամբողջությամբ», — ասել է նա։

Դաշնային խորհրդի ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները և դրանց վրա պատասխան էմբարգոն դուրս են ԱՀԿ օրենսդրության տրամաբանությունից։ Միաժամանակ Կալաշնիկովը հիշեցրել է, որ Եվրամիության երկրներն առաջինն են սկսել խախտել ԱՀԿ կանոնները։

Ռոսսելխոզնադզորը 2014թ-ի հունվարին էմբարգո է սահմանել խոզաբուծության արտադրանքը ԵՄ երկրներից Ռուսաստան առաքելու համար։ Պատճառը եղել է աֆրիկյան ժանտախտի բռնկումը։ Ավելի ուշ Մոսկվան ԱՀԿ-ին ծանուցել է արգելքը չեղյալ հայտարարելու մասին, սակայն որոշել է ներկրումը չշարունակել պատժամիջոցների պատճառով։

Հունվարի 8-ին տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կգումարի ԱՀԿ միջնորդ դատավորների նիստ խոզի մսի առաքումների մասին Եվրամիության հետ վեճի պատճառով։

Մեկ այլ ռուս սենատոր Վլադիմիր Ջաբարովը կոշտ պատասխան է տվել ԵՄ պահանջին։ Նրա խոսքով` Ռուսաստանից տարեկան շուրջ 1,4 միլիարդ եվրո գանձելու մասին պահանջն ուղղակի չլսված հանդգնություն է։

Ջաբարովի խոսքով` Ռուսաստանի անդամակցությունն այդ միջազգային կազմակերպությանը երկրին ոչինչ չի տալիս, բացի խնդիրներից։