Ռուսաստան
© Sputnik / Алексей Филиппов

Հայ կրկնահանցագործն Ամանորին փախել է ռուսական գաղութից. լուսանկար

Ստանալ կարճ հղումը

Ֆելիքս Հայրապետյանը երկու անգամ ազատազրկվել է կողոպուտի, երկու անգամ` խարդախության համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ռուսաստանում շուրջօրյա որոնումներ են ընթանում գաղութից փախած Ֆելիքս Հայրապետյանին գտնելու համար։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի հարցերով Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունը։

Հանցագործն Ամանորի գիշերը փախուստ է կատարել գաղութից, նրան մինչև հիմա չեն բռնել։

Հայաստանում ծնված 36-ամյա Ֆելիքս Հայրապետյանին Պետերբուրգում երկու անգամ դատել են կողոպուտի, այնուհետև խարդախության համար (կրկին երկու անգամ)։

Դատարանի որոշման համաձայն` կրկնահանցագործը պետք է բանտից դուրս գար 2019թ-ի նոյեմբերին։