Ռուսաստան
© Sputnik / Михаил Климентьев

Ինչո՞ւ են կովի մսին տավարի միս ասում. Պուտինին բարդ հարց տվեցին

Ստանալ կարճ հղումը

Գյուղատնտեսության փոխվարչապետ Ալեքսեյ Գորդեևը չկարողացավ օգնել նախագահ Պուտինին` բացատրել «տավարի միս» բառակապակցության ծագումնաբանությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Այսօր Վլադիմիր Պուտինին ուղիղ կապի ժամանակ բարդ հարց տվեցին։

Ռուսաստանի նախագահը կարդում էր ռուսաստանցիներից ստացվող հարցերը։ Մի հետաքրքրասեր քաղաքացի հարցրեց, թե ինչու են կովի մսին տավարի միս ասում։ Ռուսաստանի նախագահը վերահասցեավորեց հարցը այդ ոլորտի փոխվարչապետ Ալեքսեյ Գորդեևին։

– Ինչո՞ւ է կովի միսը տավարի միս կոչվում, – հարցրեց Պուտինը Գորդեևին։

– Ամոթ է, բայց չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Պետք է բառարանում նայեմ, – պատասխանեց փոխվարչապետը։

Տավար նշանակում է խոշոր եղջերավոր անասուն։ Դրա համար կովի մսին անվանում են «տավարի միս»։

Հունիսի 7-ին արդեն 16-րդ անգամ Վլադիմիր Պուտինը պատասխանում էր քաղաքացիների հարցերին ուղիղ եթերով։ Սակայն այս տարի ուղիղ կապի ձևաչափը փոխվել էր. տաղավարում հանդիսատես չկար, իսկ նախագահի հետ կապի մեջ էին մարզպետներն ու կառավարության անդամները։

Ըստ թեմայի

Պուտինը կապույտ աքաղաղ է նվեր ստացել
Պուտինը նստեց «ԿամԱԶ»– ի ղեկի դիմաց ու բացեց Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածը
Պուտինը գործընկերներին է ներկայացրել Փաշինյանին. մեկնարկել է ԵԱՏՄ խորհրդի նիստը