Ռուսաստան
© Sputnik / Aram Nersesyan

Միջազգային հետախուզման մեջ գտնվող հայը Խաբարովսկում զենքի մի մեծ պահեստ ուներ

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի «Խեխցիրսկի» բնական որսարգելավայրի սահմանին ՀՀ քաղաքացին մեծ քանակի զենք էր պահում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Պետական տեսուչներն ու սահմանապահները հայաստանցի միջազգային հանցագործի են ձերբակալել։ Նա զենքի մի մեծ պահեստ էր պահում Խաբարովսկի երկրամասի «Խեխցիրսկի» բնական որսարգելավայրի սահմանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սահմանապահ ծառայության հետ համատեղ պլանային միջոցառումների ընթացքում «Զապովեդնոյե Պրիամուրյե»–ի «Բոլշեխեխցիրսկի» մասնաճյուղի շրջակա միջավայրի պահպանման բաժնի աշխատակիցները զենքի թաքստոց են հայտնաբերել դաշնային նշանակության «Խեխցիրսկի» պետական բնական որսարգելավայրի տարածքին հարող լքված շինությունում», – գրված է հոդվածում։

Պետական տեսչության և սահմանապահ ծառայության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, զենք առգրավվել է, իրավախախտում կատարած անձին փոխանցել են ոստիկանությանը։ Նշվում է, որ թաքստոցի տիրոջ ինքնությունը պարզվել է։ Նա ՀՀ քաղաքացի է, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված։ Փաստի առիթով հետաքննություն է անցկացվում։

«Զապովեդնոյե Պրիամուրյե» դաշնային պետական բյուջետային հիմնարկության կազմում 3 արգելոց է գտնվում, չորս որսարգելավայր, 2 ազգային պարկ և 1 բնության հուշարձան Խաբարովսկի երկրամասի տարածքում։

Ըստ թեմայի

Նախկին պաշտոնյայի ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել. տեսանյութ
Առեղծվածային դեպք Երևանում. «էլիտար» շենքի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Երևանում հայտնաբերվել է 56–ամյան ոստիկանության աշխատակցի դին