ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Իրավապաշտպան, նախկինում խորհրդային այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը ներկայացրել է հինգշաբթի՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցած ՃՏՊ-ի մանրամասները։ Նրան այդ օրը վրաերթի են ենթարկել։
ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում տուժածն ասել է, որ վարորդը չի թաքնվել դեպքի վայրից։ Նա առաջարկել է իրեն հիվանդանոց տանել, սակայն Գրիգորյանցը հրաժարվել է։ Արդյունքում շտապօգնություն են կանչել։
«Դա ծեծվածի հետևանք չէ, ավելի վատ բան է, ինչ-որ ջիլ է պատռվել։ Այս հսկայական կապտուկն էին բուժում։ Ոտքս սև էր, հիմա գիպսի մեջ է», — ասել է Գրիգորյանցը։
Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ իրավապահ մարմինների չի դիմել։ Ավելի վաղ «Էխո Մոսկվին», տուժածի վրա հղում անելով, հայտնում էր, որ մեքենան անցել է ոտքի վրայով ու թաքնվել։ Իբր 77-այմա իրավապաշտպանը ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ միջադեպի սարքած է եղել։
1975 թվականին ԿԳԲ-ն կալանավորել էր Սերգեյ Գրիգորյանցին ու հակախորհրդային քարոզչության համար հինգը տարի ազատազրկման դատապարտել։ 1983 թվականին նրան կրկին ձերբակալել էին ու յոթ տարի խիստ ռեժիմի կալանքի դատապարտել։ 1987 թվականին նա ազատ է արձակվել։