Ռուսաստան
© Sputnik / Илья Питалев

Ռաֆիկը մեղավոր չէ. ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերը Ասատրյանին ոստիկանություն հասցրեց

Ստանալ կարճ հղումը

Բանակային ծառայությունից խուսափած Ռաֆիկը չկարողացավ դիմակայել ֆուտբոլային խելահեղությանն ու եկավ երկրպագելու Ռուսաստանի հավաքականին` ֆան–գոտում։ Այնտեղից նրան տարան ուժայինները` խաղը նա մինչև վերջ չդիտեց։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երկու հանցագործին` Ռաֆիկ Ասատրյանին և Անդրեյ Զգարդանովին հաջողվեց բռնել Ռուսաստանում Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի խաղի ժամանակ։

Ոստիկանները մեկ տարի չէին կարողանում գտնել հետախուզման մեջ գտնվող տղամարդկանց։ Սակայն ֆան–գոտում ֆուտբոլ նայելու նրանց ցանկությունը հաղթեց խելամտությանը։ Նրանք չկարողացան բաց թողնել Ռուսաստանի և Խորվաթիայի հավաքականների խաղը և հասարակական վայրում հայտնվեցին, որտեղ էլ նրանց նկատեցին ոստիկանները։

Ֆուտբոլի սիրահարները չհասցրեցին մինչև վերջ դիտել խաղը` իրավապահները նրանց տարան խաղի կեսից։

Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը` Անդրեյ Զգարդանովին դատապարտեցին մեկ տարի ազատազրկման ոստիկանի վրա հարձակում իրականացնելու համար։ Իսկ Ռաֆիկ Ասատրյանը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում բանակում ծառայելուց խուսափելու համար։

Ըստ թեմայի

Սպառնացել են զենքով ու գերեզմանի տարածք տարել. Ռուսաստանում առևանգել են հայ գործարարին
Ճակատագրական համբույր ֆրանսիացուն` Ռուսաստանում. տեսանյութ
Ռուսաստանում սարսափելի վթարի հետևանքով հայեր են մահացել. մեղավորը ոչ մի քերծվածք չի ստացել
Սարսափելի վթար Ռուսաստանում. 4 հայերը տեղում մահացել են, վթարի զոհ են դարձել նաև երեխաները