Ռուսաստան
© Sputnik / Павел Лисицын

ՀՀ քաղաքացին մեկ կիլոգրամ ոսկի ու արծաթ է գտել Ռուսաստանում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանցին հողը մշակելու ընթացքում թանկարժեք մետաղներ է գտել, բայց դրա համար նրան բռնել են ու դատել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ քաղաքացին ՌԴ Կոլիմայի երկրամասի Սուսումանի շրջանում հողը մշակելու ժամանակ ոսկի պարունակող հանքանյութ է գտել։ Սուսումանի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 1-ին մասով (խոշոր չափի ապօրինի թանկարժեք մետաղների պահպանում)։ Այս մասին հայտնում է Մագադանի մարզային դատախազությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանքանյութի մշակման ընթացքում նա մեկ կիլոգրամ ընդհանուր քաշով ոսկի ու արծաթ է ստացել։ Թանկարժեք մետաղների գինը մոտ 2,5 մլն ռուբլի է կազմել։

Հաշվի առնելով պետական մեղադրողի դիրքորոշումը` դատապարտյալին 2 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել` 2 տարվա փորձնական ժամկետով։ Աղբյուրը նշում է, որ դատարանի որոշումն առայժմ ուժի մեջ չի մտել։

 

Ըստ թեմայի

Հայազգի գործարար Սերգեյ Բուդագովին առևանգողները կալանավորված են
Վրաստանում 15 հոգով դաժանաբար սպանել են երիտասարդ հային. տեսանյութ
Հայի պատճառով Լեհաստանի բյուջեից 3 միլիոն դոլար է պակասել