Ռուսաստան
© REUTERS / Leonhard Foeger

Թրամփն աչքով է անում Պուտինին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ սովորական զրույց ունենալուց բացի խոսել է ժեստերի լեզվով։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աչքով է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ։

Sky News-ի թղթակից Մարկ Սթոունից աչքից չի վրիպել դա։

​«Շատ տարօրինակ մարմնի լեզու է… Բայց Դոնալդ Թրամփն իսկապես աչքով է արել Պուտինին», — գրել է նա Twitter-ում` հրապարակելով տեսագրության համապատասխան հատվածը։

Տեսանյութում երևում է, որ երկու առաջնորդների միմիկան և ժեստերը գրեթե հայելանման արտացոլում են միմյանց։ Սկզբից նրանք ներքև են նայում, հետո հերթով ձեռք տալիս պիջակներին, իսկ դրանից հետո նրանք իրար հետևից փակում են ափերը և իրար նայում։ Տեսանյութի վերջում Թրամփն աչքով է անում Պուտինին։

Ավելի վաղ Թրամփն ու Պուտինը հանդիպել են Ֆինլանդիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովում։ Հելսինկիում հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը քննարկելու շատ թեմաներ ունեն։

Ըստ թեմայի

«Լավ է, որ այսօր ձեզ հետ եմ». Թրամփն ու Պուտինը վերջապես հանդիպեցին