Ռուսաստան
© Photo : Alisa Egorova / official site of Yevgeni Petrosyan

Եվգենի Պետրոսյանն անկայուն հոգեբանական վիճակում է. փաստաբան

Ստանալ կարճ հղումը
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը

Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության գործընթացն է ընթանում։

ՄՈՍԿՎԱ, 13 օգոստոսի — Sputnik, Լև Ռիժկով. Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության և ունեցվածքի բաժանման վերաբերյալ հերթական նիստը մեկնարկեց Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում։ Այս մասին դատարանից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նրա խոսքով` միջնորդագիր է ներկայացվելու, որ ամուսնալուծությունն այլ դատավարության ընթացքում քննվի։

«Բանն այն է, որ ունեցվածքի բաժանումը կարող է երկար տևել։ Հետևաբար, արտիստների ապահարզանն էլ անորոշ ժամանակով կհետաձգվի», – ասաց Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ռոժինը` պատասխանելով լրագրողների հարցերին։

Բաժանելու ենթական ունեցվածքի չափը, փաստաբանի խոսքով, դեռ սահմանված չէ։

Ռոժինը նշեց նաև, որ Պետրոսյանը մտավախություններ ունի արվեստի գործերի,  գրքերի վերաբերյալ, որոնք հիմա Ելենա Ստեպանենկայի մոտ են գտնվում։

Փաստաբանին հայտնի չէ Ելենա Ստեպանենկոյի պահանջների հիմքը։ Կինը պահանջում է, որ համատեղ ունեցվածքի մեծ մասն իրեն հասնի։ Ռոժինի խոսքով` այս պահին հեղինակային իրավունքների մասին վեճ չկա։

Միաժամանակ նա նշեց, որ Եվգենի Պետրոսյանն այս պահին անկայուն հոգեբանական վիճակում է։ Այդ պատճառով փաստաբանը խնդրել էր լրագրողներին դադարել ճնշում գործադրել արտիստի ընտանիքի ու գործընկերների վրա։

Ըստ թեմայի

«Լենա, դու նրան ձանձրացրել ես». Ժիրինովսկին պաշտպանում է Եվգենի Պետրոսյանին
Եվգենի Պլյուշչենկոն Երևանում կներկայացնի «Ախթամար» ներկայացում-մյուզիքլը սառույցի վրա
Հոր հետքերով. Եվգենի Պլյուշչենկոյի հնգամյա որդին նվաճում է սառույցը
Ի՞նչն է զարմացրել Եվգենի Պետրոսյանին՝ ռուս ոճաբանի տարօրինակ վերարկուն փորձելիս
Եվգենի Պետրոսյանը` Զադորնովի մասին