Ռուսաստան
© Photo : Никеричев Андрей / АГН Москва

«Զղջում եմ հորս սպանության համար, ընտանիք եմ ուզում կազմել». Խաչատուրյանի խոստովանությունը

Ստանալ կարճ հղումը
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը

Մոսկվայում 57–ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը հոգեբանական–հոգեբուժական փորձաքննություն կանցնեն։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Խաչատուրյան երեք քույրերից միջնեկը` Անգելինան, որը խոստովանել է, որ սպանել է  հորը, հայտնել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ Այս մասին նա ասել է «360» հեռուստաալիքի թղթակցին։

Այն հարցին, որդյո՞ք նա զղջում է, Անգելինան ասել է. «Զղջում եմ»։ Սակայն աղջիկը հրաժարվել է  ասել` ինչու են նրանք քույրերի հետ այդ քայլին գնացել, ծրագրված է այն եղել, թե՝ հանկարծակի։

Աղջիկը խոսել է  նաև մեկուսարանում իր կյանքի ու առաջիկա ծրագրերի  մասին։ Նա ուզում է կրթություն ստանալ ու ընտանիք կազմել։

Հիմա օգոստոսի 2–ին ձերբակալված Անգելինան մոսկովյան մեկուսարանում է։ Նա ասել է, որ նա իր խցի հարևանուհիների հետ խնդիրներ չունի։

«Խցում ցնցուղ չկա, իսկ մնացած ամեն ինչ նորմալ է», – ասել է 18–ամյա Անգելինան։

Հիշեցնենք` աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։

Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Ըստ թեմայի

«Օրական երեք ժամ աղոթում էր, գումար էր բաժանում». ի՞նչ են պատմում Խաչատուրյանի մասին
Հորը սպանած Խաչատուրյան երեք քույրերը խոստովանել են իրենց մեղքը
«Ոչինչ հետ չես բերի». Խաչատուրյան կրտսեր քույրը նոր բուժզննում կանցնի