Ռուսաստան
© AP Photo / Matt Dunham

«Սա պատմության վերջը չէ»․ ԵՄ երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին

Ստանալ կարճ հղումը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցություններից առաջ կհանդիպի Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Բուլղարիայից, Խորվաթիայից ու Ռումինիայից եկած գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտոմբերի — Sputnik. Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցությունների ժամանակ պաշտոնապես կհաստատվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված «քիմիական զենքի կիրառման հետ»։ Այս մասին նշվում է բրիտանական ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ աղբյուրը Բրյուսելում լրագրողներին հայտնել էր, որ Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցությունների ժամանակ քննարկվելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կապված «ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն) վրա կիբերհարձակման» հետ․ հիմնականում,  նորացվելու են տեղեկություններն իրավիճակի ու հնարավոր աջակցության շուրջ, նաև քննարկվելու է  այն փաստը, որ ՔԶԱԿ-ի վրա կատարած կիբերհարձակումը ժամանակային առումով համընկել է քիմիական զենքի վերաբերյալ սահմանափակող միջոցների շրջանակային մեխանիզմն ընդունման հետ»։

Բրիտանական ԱԳՆ-ն պնդում է, որ հոկտեմբերի 15-ին արտգործնախարարները պաշտոնապես կհաստատեն «Սիրիայում ու Սոլսբերիում կատարված հարձակումներից հետո Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջարկած պատժամիջոցային ռեժիմը»։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցություններից առաջ կհանդիպի Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Բուլղարիայից, Խորվաթիայից ու Ռումինիայից գործընկերների հետ ու շնորհակալություն կհայտնի «քիմիական զենքի կիրառման դադարեցմանն ուղղված գլոբալ ջանքներին աջակցելու ու վճռականության համար»։

«Տարիներ շարունակ քիմիական զենքի կիրառման միջազգային տաբու կար, սակայն հիմա Սիրիայից ու Սոլսբերիից հետո այն վտանգված է։ Հիմա մենք պետք է կրկին կարմիր գիծ անցկացնենք, դա նշանակում է, որ այդ սարսափելի զենքի յուրաքանչյուր օգտագործողի համար գինը  միշտ շատ բարձր է լինելու։ Այս նոր պատժամիջոցները կենսական կարևորություն ունեն, բաց սա պատմության վերջը չէ»։

Սպասվում է, որ բրիտանացի նախարարը կխոսի կիբերհարձակումների հետ կապված պատժամիջոցային ռեժիմ մտցնելու քննարկման արագացման անհրաժեշտության մասին։

Ըստ թեմայի

Հաստատ է` Ջոն Բոլտոնը կգա Հայաստան
Ուր կարելի է արտահանել «պատժամիջոցներից տուժած» հայկական փայլաթիթեղը. տնտեսագետի առաջարկը
Հարված «Արմենալին». ԱՄՆ պատժամիջոցները հարյուրավորմարդկանց զրկում են աշխատանքից
Ստիպված է սպասել. Լոնդոնը չի կարող Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն արդեն ազդել են Հայաստանի վրա
ԱՄՆ պետդեպը չի բացառում պատժամիջոցների կիրառումը C-400 համակարգեր գնող երկրների նկատմամբ