Ռուսաստան
© Sputnik / Наталья Селиверстова

Հայ Կազանովան ռուս կնոջից 2 միլիոն ռուբլի է խլել. կեղծ ինքնասպանին բռնել են Ուֆայում

Ստանալ կարճ հղումը

Իրավապահ մարմիններն ավարտել են հատկապես խոշոր չափով խարդախության գործի հետաքննությունը Հայաստանի 49–ամյա բնակչի նկատմամբ։ Նա ցանկացել է ստանալ ռուսաստանցի կնոջ սերը և փողերը, բայց փոխարեն դատապարտվել է խարդախության հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի բնակիչը սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է կնոջ հետ, որի արդյունքում հափշտակել է խոշոր գումար։ Այդ մասին հաղորդում է Ուֆայի Կալինինյան շրջանի դատախազությունը, որը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Այդ մասին հաղորդում է «ՄԿ–Ուֆան»։

Ամեն ինչ սկսվել է ինտերնետով ծանոթությունից հետո։ Հայաստանի 49–ամյա բնակիչը ներկայացել է որպես հաջողակ և հարուստ գործարար։ Սոցցանցի իր էջում նա հրապարակել է թանկարժեք ավտոմեքենաների ու Ուֆայի լավագույն ռեստորանների լուսանկարներ։

Ցանկանալով մոլորեցնել իր զոհին` խարդախը կնոջը տարել է թանկ ռեստորաններ, ձևացրել է, թե հեռախոսով խոսում է Պետդումայի պատգամավորի և այլ ազդեցիկ անձանց հետ։

Մի քանի հանդիպումից հետո տղամարդը հաղորդել է նրան, որ իր ընկերությունում խուզարկում են կատարում, իսկ հաշիվների վրա կալանք են դրել։ Նա խնդրել է իրեն պարտքով մի քանի ռուբլի տալ` իբր ոստիկաններին և բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառքներ տալու համար։

Տղամարդը ստել է, թե իբր այրի է և ցանկանում է լուրջ հարաբերություններ կառուցել նոր սիրելիի հետ։

Կինը չի իմացել, որ 49–ամյա տղամարդը ոչ մի տեղ չի աշխատում և կնոջ հետ բնակվում է վարձով բնակարանում։ Նա հավատացել է կեղծ գործարարին, ձևակերպել վարկեր, ինչպես նաև ազգականներից պարտքով վերցրել 1,7 միլիոն ռուբլի։ Գումարը նա տվել է խարդախին։

Մի քանի օր անց տղամարդը հայտնել է խաբված կնոջը, որ բազմաթիվ խնդիրների պատճառով պատրաստվում է ինքնասպանություն գործել, որից հետո դադարել է կապի դուրս գալ։

Քննիչները հեշտությամբ գտել են նրան։ Հիմա նա մեղադրվում է «Հատկապես խոշոր չափերով խարդախության» մեջ։ Քրեական գործը կքննեն Ուֆայի Կալինինյան դատարանում։

 

Ըստ թեմայի

Հայաստանում ձերբակալվել է կուսակցության փոխնախագահը. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Ո՞վ է հարստացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ժամանակ
Սերժ Սարգսյանի խնամու պահատեղիներում հայտնաբերվել է խոշոր գումար, 31 ոսկու ձուլակտոր