Ռուսաստան
© Sputnik / Aram Nersesyan

Եվս մեկ միջադեպ Sukhoi Superjet ինքնաթիռի մասնակցությամբ. չվերթ է չեղարկվել

Ստանալ կարճ հղումը

Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը պետք է վաղ առավոտյան Մոսկվա մեկներ, տեխնիկական անսարքության պատճառով Դոնի Ռոստովում է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Sukhoi Superjet 100 ևս մեկ ինքնաթիռ տեխնիկական անսարքության պատճառով չի թռել Պլատով օդանավակայանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Ինքնաթիռը պետք է կատարեր Դոնի Ռոստով – Մոսկվա չվերթը։ Ինքնաթիռից իջեցրած ուղևորներին այլ չվերթներով են ուղարկվել։

«Նստեցումից հետո ուղևորներին իջեցրել են տեխնիկական անսարքության պատճառով։ Նրանց արդեն ուղարկել են մոտակա չվերթներով», – ասել է գործակալության զրուցակիցը։

Երեկ «Մոսկվա–Ռիգա» չվերթի ուղևորները պահանջել էին փոխել Sukhoi Superjet-100 ինքնաթիռը, քանի որ օդանավում այրված էլեկտրալարերի հոտ էր գալիս։ Արդյունքում չվերթը երկու ժամով հետաձգվել է։

Հիշեցնենք, որ այրվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք էր կատարել Շերեմետևո օդանավակայանում մայիսի 5–ին։ Անձնակազմը ստիպված էր թռիչքից 28 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել։ Ինքնաթիռում 75 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ կային։ Վերջին տվյալների համաձայն` հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել։ 33 ուղևոր ու անձնակազմի 4 անդամ փրկվել են։

 

Ըստ թեմայի

Մոսկվայում ինքնաթիռ է հրդեհվել. կան տուժածներ. տեսանյութ
Բորտուղեկցորդ է մահացել․ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի անձնակազմը լքել է այրվող ինքնաթիռը