ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Փետրվարի 16-ի առավոտյան տղամարդը ժամերգության ժամանակ Մոսկվայի Նիկոլայ Հրաշագործի տաճար է ներխուժել ու երկու մարդու վիրավորել։ Ոստիկանները թեժ հետքերով ձերբակալել են Լիպեցկի մարզի 26-ամյա բնակչին, որը զինված է եղել դանակով։
ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ հարձակվողի անունը Եֆիմ Եֆիմով է։Նախնական վարկածի համաձայն՝ նա խուլիգանական նկատառումներից ելնելով է հանցագործություն գործել։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։
Արագածոտնում 9 դեռահասի վեճն ավարտվել է դանակահարությամբ
Նշվում է, որ տուժածները եկեղեցու սպասավորներ են։ Ծխականներն ասել են, որ հանցագործը նպատակաուղղված դեպի խորան էր գնում, բայց նրան կանգնեցրել են։
Խոշոր չափի գողություն «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից
Տաճարի հոգևոր հայրն ասել է, որ սկզբում տղամարդը վազել է կենտրոնական խորան, իսկ երբ հոգևորականն ու օգնականը մոտեցել են, որ հարցնեն՝ ինչ է պատահել, նա դանակ է հանել ու հարվածել նրանց։ Այդ պահին մոտակայքում եղած մարդիկ օգնության են հասել, սակայն հարձակվողը հասցրել է ևս մեկի վիրավորել։
Այլ հանգամանքները պարզվում են։