ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) աստիճանաբար կվերացնի միության սահմաններից դուրս պարենային ապրանքների արտահանման սահմանափակումները։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Պետդումայում նախարարների կաբինետի աշխատանքի վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մեր գործընկերները, հարեւանները որոշակի տեսակների պարենամթերքի կարիք ունեին: Եվրասիական տնտեսական միությունը համապատասխան որոշում էր ընդունել, որով սահմանափակվել էր մի շարք ապրանքատեսակների արտահանումը: Այժմ մենք աստիճանաբար կվերացնենք այդ սահմանափակումները»,- ասել է Միշուստինը։
ՀՀ արդյունաբերական ներուժի վերականգնումը հնարավոր է միայն ԵԱՏՄ-ի շրջանակում. Սաֆարյան
Հիշեցնենք՝ դեռ գարնանը Եվրասիական կոմիտեն մի շարք պարենային ապրանքներ դեպի երրորդ երկրներ արտահանելու արգելք էր մտցրել, այդ թվում` ալյուրն ու նպարեղենը։
Փաշինյանն ասաց` որն է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի կարևորագույն խնդիրը